Գլխավոր

Թոքերի հիվանդություններ. վաղ ախտորոշումը կյանքեր է փրկում

Թոքի քաղցկեղը շարունակում է մնալ քաղցկեղային մահացության գլխավոր պատճառներից մեկը։

Ըստ ԱՀԿ տվյալների՝ 2022 թվականին աշխարհում գրանցվել է թոքի քաղցկեղի շուրջ 2,5 միլիոն նոր դեպք։

Հայաստանում նույնպես հիվանդացության աճ է նկատվում․ եթե 2010 թվականին 100 հազար բնակչի հաշվով թոքի քաղցկեղ ախտորոշվել էր շուրջ 40 մարդու մոտ, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը հասել է 140-ի։ Մասնագետների խոսքով՝ սա պայմանավորված է ինչպես ախտորոշիչ ծառայությունների զարգացմանը, այնպես էլ բժշկի դիմելիության աճով։

Թոքի քաղցկեղով պացիենտների ավելի քան 80%-ը տղամարդիկ են, իսկ դեպքերի շուրջ 60%-ը ախտորոշվում է արդեն ուշ փուլերում։ Ռիսկային խմբում հատկապես 65 և բարձր տարիքի անձինք են։

 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թորակալ վիրաբույժ Հարություն Մարգարյանը խորհուրդ է տալիս բոլորին տարին գոնե երկու անգամ դիմել առաջնային օղակ և անցնել կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն։ Հատկապես կարևոր է, որ ռիսկի խմբում գտնվող անձինք չհետաձգեն հետազոտությունը։

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի ռեպորտաժում։

×
facebook sharing button facebook